Գտել են «Սպայկա» ընկերության անվտանգության պետի դին

Երևանի Արտաշատի խճուղու «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը հայտնաբերել են 36-ամյա Գևորգ Այվազյանի դին։ Նա «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետն էր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հնարավոր է՝ դեպքը ինքնասպանություն է։