Անցած տարի մայիսի 3-ին Ազգային ժողովը քննարկում էր Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։ «Ծառուկյան» խմբակցությունը սկսել էր ստորագրահավաք՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար պայմանն ապահովելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։
Թավշյա հեղափոխություն. մայիսի 3
-
Վրաստանում Օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ կրքերն ավելի են թեժանում
Նյութը պատրաստվել է OC Media-ի լայվ բլոգի հիման վրա։ Ցուցարարները փակել են Հերոսների հրապարակը՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող գլխավոր խաչմերուկը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։ Վրաստանում իրավիճակը մնում է լարված այն բանից հետո, երբ խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը, ըստ իրավապաշտպանների՝ կարող է օգտագործվել քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Երկրում ստեղծված իրավիճակի, երկրի ներքին գործերին միջամտելու համար վրացի և օտարերկրյա տարբեր պաշտոնյաներ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։ Միևնույն ժամանակ մի քանի լրագրող է ազատվել աշխատանքից ոստիկանական բռնությունները դատապարտելու համար, ձերբակալվել է երկու ցուցարար, որոնց մինչև վեց տարվա ազատազրկում է սպասվում։ Վրաստանում հակակառավարական ցույցերին միացել […]
-
Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ է սպանվել
Այթան Ֆարհադովա, OC Media Բաքվում սպանվել է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Նաթիգ Մեհդին։ Սպանության մեջ մեղադրվում է նույն հիմնարկի աշխատակիցը։ Մեհդիի անհետ կորած լինելու մասին մայիսի 9-ին հայտնել է նրա եղբորորդին, իսկ ՆԳՆ-ն և դատախազությունը նրա մահվան մասին տեղեկությունը հրապարակել են մայիսի 14-ին: Մեհդիին հուղարկավորել են երկու օր անց։ Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ սպանության մեջ մեղադրվում է Մեհդիի գործընկեր Էլսևար Իսլամովը։ «Մուսավաթ» կուսակցության անդամն աշխատել է Բաքվի դպրոցում որպես անվտանգության աշխատակից, իսկ Իսլամովը եղել է դպրոցի ֆինանսական տնօրենի տեղակալը: «Մուսավաթ» կուսակցության խոսնակ Մուստաֆա Հաջիբեյլին OC Media-ին ասել է, որ հնարավոր է՝ Իսլամովը իշխող կուսակցության անդամ է, և նրանց քաղաքական […]
-
«Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հա տարածք»․ նախկին դիվանագետներ
Հայաստանի նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի հատվածում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի կառավարության նիստին հայտարարել է, որ գործընթացի շրջանակներում ստեղծվում է ոչ թե նոր սահման, այլ վերականգնվում է գոյություն ունեցող սահմանը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ նախկին դիվանագետների, չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր։ «Փոխարենը, օրվա իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթացները. -Առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, -Երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի […]
-
«Հայաստանը կարող է դառնալ անվտանգ գոտի Վրաստանի քաղհասարակության համար»
Ի՞նչ է նշանակում Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը այդ երկրում ժողովրդավարության և եվրաինտեգրման տեսանկյունից․ թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ։ Վերջինիս համոզմամբ՝ գրեթե կասկած չկա, որ իշխող «Վրացական երազանք»-ը գնալու է մինչև վերջ այս գործընթացում։ «Մի շարք վրաց գործընկերներ արդեն կապվում են մեզ հետ և մտածում են այստեղ գրանցվելու մասին։ Փաստորեն այս պահին Հայաստանը կարող է անվտանգ գոտի դառնալ Վրաստանի քաղհասարակության համար՝ մի գործառույթ, որը երկար ժամանակ իրականացրել է հենց Վրաստանը»։
-
«Երևի տեքստային խնդիր է եղել»․ ԵՊՀ-ից պարզաբանել են դասախոսների հայտարարության
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Lրատվամիջոցներում մայիսի 15-ին տարածվել է հայտարարություն, թե Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հիսունից ավելի դասախոսներ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԵՊՀ-ն անմիջապես հերքել է հայտարարությունը. «Տեղեկատվությունը, թե ԵՊՀ հիսունից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, չի համապատասխանում իրականությանը»։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է տարածվող տեղեկությունները։ Պարզվում է՝ ստորագրող անձանց մի մասը իսկապես ԵՊՀ-ում աշխատող դասախոսներ են։ Ցուցակում ընդգրկված են ԵՊՀ դասախոսներ Հայտարարությունն առաջինը հրապարակել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը։ Ցուցակը մեկ օրվա ընթացքում համալրվել է և այժմ պարունակում է 130 ստորագրություն։ ԵՊՀ-ի մամուլի բաժնից #CivilNetCheck-ին հայտնեցին, թե համալսարանն ի […]
-
Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը` այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով նախօրեին հրապարակված սահմանազատման հարցով արձանագրության վերաբերյալ։ Կիրանցցիները պահանջում են, որ կառավարության անդամները ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։ Բնակիչները նաև պահանջում են հանդիպում մարդու իրավունքների պաշտպանի և Տավուշի մարզպետի հետ։ «Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,- հայտարարել է ճանապարհը փակած կիրանցցիներից մեկը։ Կիրանցի բնակիչները նշում են, որ Ադրբեջանին է անցնում երկու տուն, կամուրջը և ճանապարհը։ *** Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է չորս գյուղերի միջև սահմանագծի […]
-
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Հոդվածը գործընկերային բովանդակություն է Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի գրավիչ, բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը և նպաստել համայնքների զարգացմանը: Ստարտափի միջոցով այդ հարցերին լուծում գտնելու ձգտումը վանաձորցի Լարիսային հասցրել է Երևան: Նա դարձել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Լարիսան համոզված է, որ նոր միջավայրում ստացած հիմնարար գիտելիքներն ու հաջողված ստարտափ ընկերությունների փորձը կնպաստեն իր երազանքների իրականացմանը: Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել, հետաքրքրաշարժ ու գրավիչ մեթոդներով ինտերակտիվ մթնոլորտ ապահովել և զարգացնել աշակերտների մտավոր ներուժը: Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն […]