Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ դատավորի թափուր տեղի թեկնածու

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ապրիլի կեսին Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում երրորդ անգամ չընտրեց նախագահի առաջադրած թեկնածուին: 24 կողմ և 75 դեմ ձայների հարաբերակցությամբ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց: Դա նախագահ Արմեն Սարգսյանի՝ այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու երրորդ փորձն էր, երեք հավակնորդներից ընտրել էր իրավագիտության դոկտոր, Գերմանիայում ապրած ու աշխատած Գոռ Հովհաննիսյանին։ Մյուս հավակնորդների թվում էին փաստաբան, Եվրոպական դատարանում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը:

Մեկնաբանել