Վաղը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի հայկական հեղափոխության «երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վաղը հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը:

«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»,- ասված է առաջին գրառման մեջ։

«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- նշվում է մյուս գրառման մեջ։

Մեկնաբանել