Վաղը բացառելու ենք բռնությունն ու սադրանքը․ Փաշինյանը՝ վաղվա «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վաղվա «Հանուն անկախ դատարանի» ակցիային։

Նա նշեց, որ վաղը ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, Թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ, և պետք է բացառել որևէ սադրանք կամ բռնություն։ Ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ ակցիայի անվտանգությունը, սակայն ակցիայի մասնակիցները նույնպես այս հրամայականը պետք է աչքի առաջ ունենան։

Մեր երկրից բռնությունը բացառել ենք, ասաց Փաշինյանը։ Նա շեշտեց, որ մինչև վերջ գնալու է Հայաստանը իրավական պետություն դարձնելու ճանապարհին։

Մեկնաբանել