Վարչապետը կոչ է անում ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կոչ արեց քաղաքացիներին ժամը 13։30-ին դադարեցնել դատարանների արգելափակումը։

«Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին:

Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի»,- գրեց Փաշինյանը:

Մեկնաբանել