Երևանի քաղաքապետարանի աղբատար մեքենաները սկսում են աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները, հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիթեքին վճարվելիք գումարից»,- գրել է նա։

***

Վերջին ամիսներին աղբահանության վատ որակի պատճառով Սանիթեք ընկերությունը ներողություն էր խնդրել երևանցիներից, քաղաքապետ Մարությանը նույնպես դժգոհել էր աղբահանության աշխատանքներից՝ նշելով, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

Մեկնաբանել