Էլեկտրոնային ռեգիստրը լրագրողների համար կդառնա անվճար

Արդարադատության նախարարությունը մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծեր է ներկայացրել, որոնք վերաբերում են իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի մատչելիությանը։

Ներկայում լրագրողներն ու փորձագետներն իրենց հրապարակումներում իրավաբանական անձանց մասին տվյալներ ստանալու համար վճարում են պետական տուրք։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններով ԶԼՄ-երին ազատել այս տուրքից։ Խնդրին լուծում տալու համար այս տարվա փետրվարին արդարադատության նախարարությունը մշակել էր օրենքի նախագիծ, որը ևս նախատեսում էր լրատվամիջոցներին ազատել պետտուրքից։

Նախկինում ներկայացված այս նախագիծը, սակայն, ուներ սահմանափակումներ։ Մասնավորապես՝ լրատվամիջոցները ազատվում էին վճարից միայն այն դեպքում, երբ ամսվա կտրվածքով 10 էջ տեղեկատվություն էին գնել։ 10 էջից ավելի դեպքում դարձյալ նախատեսվում էր գանձել պետական տուրք։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել