Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը

Հուլիսի 30 տարեկանում կյանքից հեռացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը, հաղորդում է Armsport-ը։

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ծանրամարտիկ Աղասի Աղասյանն իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Այսօր 30-ամյա Աղասի Աղասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Մեկնաբանել