1000 դրամով՝ բնակարաններ Գյումրիի երկու ընտանիքի համար

Սուրեն Ղարագյոզյանը, որ սեփական մաշկի վրա է զգացել երկրաշարժի արհավիրքը, մեկ կտոր է ավելացնում Գյումրիի քաղաքապետարանի պատին հավաքվող նկարին՝ այդ կերպ օգնելով երկրաշարժից տուժած անօթևան երկու ընտանիքի տանիք ունենալ։ Գյումրին առանց տնակների հիմնադրամի նոր նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից Գյումրիի քաղաքապետարանի պատին հավաքվում է գյումրեցի արվեստագետ Սուսաննա Մկրտչյանի նկարը-խճապատկերը։ Նկարը վերջնականացնելու համար հավաքվում են խճապատկերի 15 հազար մասնիկները։ Յուրաքանչյուր մասնիկի արժեքը 1000 դրամ է։ Հավաքված գումարով տնակներում բնակվող երկու ընտանիք բնակարան կստանա։

Մեկնաբանել