Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել․ այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խոսելով իր հրաժարականի մասին, ասել է՝ «իր առաքելությունը համարում է կատարված»։ Նա նշել է, որ վարչապետի պաշտոնում նշանակվելու իր նպատակը երկրի հետագա զարգացման մարտավարության շրջանակի ստեղծումն էր։ Նրա խոսքով՝ մարտավարության այդ շրջանակը ստեղծված է, իսկ իր առաքելությունը այս փուլում՝ կատարված։

Բախտաձեն նաև գրել է, որ կմնա իշխող «Վրացական երազանք» կուսակցության թիմի անդամ։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Բախտաձեն հայտարարել էր վարչապետի իր լիազորությունների դադարեցման մասին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գեորգի Վոլսկիի խոսքով՝ վարչապետի նոր թեկնածուի անունը կհայտարարվի երեքշաբթի օրը՝ կուսակցության քաղխորհրդի նիստից հետո։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել