Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը չի ազատվել պաշտոնից․ այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ըստ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության՝ Իվանյանին պաշտոնանկ են արել։

«Պարոն Իվանյանը չի ազատվել պաշտոնից։ Նա շարունակում է պաշտոնավարել»,- հայտնեց Հարությունյանը։

Օրեր առաջ Infocom.am-ը պարզել էր, որ Յուրի Իվանյանն ազգակցական կապի մեջ է բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, վերջինս 2016-ին հաստատել էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը: Այս բացահայտումից հետո ծառայողական քննություն էր սկսվել ՔԿ-ում՝ Իվանյանի նկատմամբ։

Նաիրա Հարությունյանը, մեկնաբանելով գործընթացը, տեղեկացրեց, որ ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել