Երևանյան «չինական պարիսպի» հետքերով

Երևանի Ուլնեցու փողոցի 8/10 և 8/12 հատվածներում կառուցվում է մեծ պատ, որը սոցանցերում ստացել է «չինական պարիսպ» անվանումը։ Պատը գտնվում է Սարալանձի մայրուղու հարևանությամբ և տեսանելի է Երևանի կենտրոնի գրեթե բոլոր մասերից։ Ինչ է կառուցվում այստեղ և ինչ նպատակով։

Կառուցապատողը Գրիգորի Հարությունյանի «Գրիար» ընկերությունն է, որը 2015-ին ձեռք է բերել տարածքը՝ մի մասը՝ աճուրդով, մյուս մասը՝ առանց աճուրդի՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։

Մեկնաբանել