105 ռոյալ Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության 105-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուրհինգ երաժիշտ կատարելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

«Արմենպրեսը» հղում է անում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ղեկավարությանը, որը չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ «պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»։

Նախագծի իրականացման դեպքում ապրիլի 25-ի առավոտյան «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի առաջարկով և բարերարների համաձայնությամբ ռոյալները կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին:

Մեկնաբանել