Մարուքյանը դիմել է դատախազին՝ քրեական գործ հարուցելու «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականաշնորհման փաստերով

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 17-ին դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԱՕԿՍ-ի՝ (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության) հուշարձան համարվող շենքի սեփականաշնորհման, գործընթացում տեղ գտած իրավախախտումների ու հուշարձանի ձևափոխման ենթադրյալ անօրինականությունների փաստերով քրեական գործ հարուցելու համար։

Տե՛ս՝ Ինչպես են պաշտոնյաները սեփականաշնորհել ԱՕԿՍ-ի շենքը

Հուլիսի 6- ին Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձել էր շենքի սեփականաշնորհման պատմությանը, որից պարզ էր դարձել, որ մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Սմբատյանը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գործող փոխնախարար Գրիշա Թամրազյանը սեփականաշնորհել են հուշարձանը, ԱՕԿՍ-ի շենքի որոշ հատվածներ էլ հանձնվել են վարձակալության։

Մի քանի օղակով դրվագով տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացի մասնակիցներից մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ԱՕԿՍ-ի շենքի հատվածներից մեկն էլ հանձնել է Դանթե Ալիգիերի ասոցացիային, որի ղեկավարը հենց ինքն է։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել