Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից․ համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։

«ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է ներկայացրել։ Այդ պաշտոնին նա նշանակվել էր սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից։

Մեկնաբանել