Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի է. Էրիկ Գրիգորյան

Սևանից բաց է թողնվել 140 մլն խմ-ից ավել ջուր և ամենայն հավանականությամբ այլևս կարիք չի լինի․ այսօր կառավարության նիստին նշեց շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը։

Նախարարի խոսքով՝ Սևանա լիճը այս պահի դրությամբ 5սմ-ով ավելի է և ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին, բայց կանխատեսումներով կլինի դրական հաշվեկշիռ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս թեմային, նշեց, որ սկզբնական շրջանում, երբ պարզ էր, որ լավ տեմպեր կան, առաջին տպավորությունն այն էր, որ դա տեղի է ունենում եղանակային պայմանների շնորհիվ, բայց հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ ընդհակառակն է՝ եղանակային պայմանները անբարենպաստ են եղել։ Վարչապետն արձանագրեց, որ սա «օպերատիվ աշխատանքի արդյունք է»։

«Ճիշտ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք հասնել ավելի բարձր ցուցանիշների,ու մյուս տարի մենք այդ ցուցանիշները կարձանագրենք»,- նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարար Սուրեն Պապիկյանը։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել