Ողջի գետի վթարը վերացվել է, կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ

Հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ, վթարը վերացվել է, հաղորդում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը։

Տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ՝ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:

Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Վթարի պատճառներն ուսումնասիրվում են: Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

Ողջի գետի աղտոտման խնդրին այսօր անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի մեկնարկին։

Տե՛ս նաև՝

Ինչու է Ողջի գետը փոխել գույնը․ քննարկում կառավարության նիստին

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել