Արսեն Բաբայանը կալանավորվեց երկու ամսով

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, որոշել է երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։

Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Իրեն առաջադրված մեղադրանքը Արսեն Բաբայանը չի ընդունում։

Մեկնաբանել