Ադրբեջանը մտել է Վրաստանի տարածք՝ հայկական դիրքերը վերահսկելու հույսով

Ադրբեջանական զինված ուժերը մտել են Վրաստանի տարածք, որպեսզի հնարավորություն ունենան վերահսկելու հայկական դիրքերը։ Խոսքը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունու, ավելի հստակ՝ Պապաքար բլուրների մասին է, որոնք գտնվում են հենց եռանկյունում։ Գուգլի նոր քարտեզները հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական ուժերը մի քանի կիլոմետր լայնությամբ մի քանի հարյուր մետր խորությամբ դիրքավորվել են Վրաստանի տարածքում։ Հայկական ուժերը ևս նոր դիրքերում են հաստատվել՝ ճիշտ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկարությամբ։ Այս թեմայի մասին Bellingcat.com կայքում հոդված են հրապարակել «Օրբելի» կենտրոնի փորձագետներ Տարոն Հովհաննիսյանը և Վլադ Վարդանյանը։
ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

Մեկնաբանել