Հայաստանին հետապնդում է շինարարական փուչիկի ուրվականը. զրույց Վարդան Արամյանի հետ

Հայաստանում գրանցվում է բավական բարձր տնտեսական ակտիվության աճ՝ շուրջ 7 տոկոս․ այս ցուցանիշով երկիրը գերազանցում է ԵԱՏՄ պետություններին և առաջատարն է տարածաշրջանում: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը մտահոգիչ միտումներ է նկատում տնտեսական աճի կառուցվածքում, քանի որ առյուծի բաժինը կազմում են երեք ոլորտներ՝ առևտուր, ֆինանսական ծառայություններ և շահումով խաղեր: Մյուս կողմից, երկրաչափական պրոգրեսիայով աճում է հիփոթեքային վարկերի ծավալը, որում ևս վտանգ է տեսնում Արամյանը: Նա մտահոգված է, որ Հայաստանում կարող են կրկնվել մինչև 2008թ. առկա տնտեսական խնդիրները, այն է՝ շինարարության ոլորտում տնտեսական փուչիկ է գոյանում, որը կարող է պայթել:

#Հարցազրույց #Interview

Մեկնաբանել