Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ Փաստաբանական պալատը կարգապահական վարույթ է հարուցել:

Ըստ Փաստաբանների պալատի՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի մասով Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել:

Ռուբեն Սահակյանի մասով Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման հատկանիշներով:

Կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել