Էրեբունի թանգարանը նոր շենք ու ժամանակակից լուծումներ կունենա

Էրեբունի պատմա-հնագիտական թանգարանը նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենք կունենա։

Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել 2019-ի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Ծրագիրը գնահատվում է 1,65 միլիոն դոլար։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքում գրել է․

«Ավելի քան 1.65 մլն դոլար արժեցող ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ»:

#CivilNet #News

Մեկնաբանել