«Դալմա Գարդեն Մոլը» հայտարարություն է տարածել շենքում տեղի ունեցած ցնցումների մասին

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել հունվարի 9-ին իր շենքի տարածքում ցնցումների և մարդկանց տարհանման մասին։

«Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից»,- նշված է հաղորդագրությունում։

Հունվարի 10-ին առևտրի կենտրոնը չի աշխատելու։

Ցնցումների և ահազանգից հետո «Դալմա» առևտրի կենտրոն էին ժամանել ԱԻՆ փրկարարները։

Տեղեկություններ էին տարածվում, թե տեղի ունեցածը երկրաշարժ է և սպասվում է նոր երկրաշարժ։

ԱԻՆ-ը հերքել է այդ լուրերը։ «Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի»,- ասված է հայտարարությունում:

#CivilNet #News

Մեկնաբանել