Իրանն ընդունել է, որ հունվարի 3-ին Թեհրանի մոտ Ուկրաինական ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռը խոցել է իրանական զինուժի սխալի պատճառով արձակված հրթիռը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թվիթերում գրել է․
«Զինված ուժերի ներքին հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռները, ցավոք, ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետի և 176 անմեղ մարդու մահվան պատճառ են դարձել:
Հետաքննությունը շարունակում է բացահայտել և հետապնդել այդ մեծ ողբերգությունն ու աններելի սխալը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խորապես ցավում է այդ աղետալի սխալի համար։
Իմ մտքերն ու աղոթքները ուղղված են բոլոր սգացող ընտանիքներին։ Ես ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ ցավակցությունները»։
Armed Forces’ internal investigation has concluded that regrettably missiles fired due to human error caused the horrific crash of the Ukrainian plane & death of 176 innocent people.
Investigations continue to identify & prosecute this great tragedy & unforgivable mistake. #PS752— Hassan Rouhani (@HassanRouhani) January 11, 2020
Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել էր հունվարի 3-ին մայրաքաղաք Թեհրանից թռիչքից հետո: Ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմը՝ 176 հոգի, զոհվել էին։
Հունվարի 10-ին New York Times-ը տեսանյութ էր հրապարակել՝ հաստատելով, որ Թեհրանի մոտ ինքնաթիռը կործանվել է հրթիռի հարվածից։
#CivilNet #News