Հայաստանի քաղաքացիության սպասումով՝ Վրաստանում

Սփյուռքահայ Արամ Դարակջյանին 4 տարի առաջ ՀՀ սահմանապահ ծառայությունը չի թույլատրել մուտք գործել Հայաստան: Մինչ այժմ Արամը ապրում է Վրաստանում առանց կարգավիճակի: Նրա բազմաթիվ դիմումները բախվել են օրենքի կարգավորումներին: ՀՀ քաղաքացիության դիմելու համար նրան հարկավոր է ժամկետի մեջ անձնագիր, իսկ նրա հորդանանյան անձնագրի և ՀՀ կացության իրավունքի ժամկետն անցել է: Չկա օրինական ընթացակարգ, որով նա կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: 67-ամյա նախկին բժիշկը ստիպված կատարում է շինարարական աշխատանքներ Թբիլիսիում, որպեսզի ինչ-որ կերպ պահի իր գոյությունը:

Նյութի հեղինակ՝ Գրիգոր Թամազյան

Մեկնաբանել