Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում որևէ գործի շրջանակում չի հարցաքննվել, չի ունեցել որևէ կարգավիճակ

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել. ՍիվիլՆեթին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ Որպես ԱԱԾ տնօրեն պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր