Արցախում զինծառայողներ են վիրավորվել՝ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը:

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ևս մեկ զինծառայողի՝ 2000թ․ ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի հրազենային վիրավորման մասին։

Մեկնաբանել