«Իմ քայլի» նախաձեռնությունը կարող է տանել սահմանադրական ճգնաժամի. զրույց Վարուժան Ավետիքյանի հետ

Սահմանադրական փոփոխությունները ընթացակարգային խախտումներով և անմիջապես հանրաքվեի ներկայացնելու Ազգային ժողովի որոշումը կարող է սահմանադրական ճգնաժամի վերածվել, կարծում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը: Նրա համոզմամբ՝ հետին թվով ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու այս որոշումը կարող է խնդիրներ հարուցել նաև սահմանադրական դատավարության գործընթացների առումով: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Ավետիքյանն ասում է՝ պարզ չէ, թե ինչ է լինելու այն վճիռների հետ, որոնք ՍԴ-ն կայացրել է այս ընթացքում: