Խնամելով մանկատան երեխաներին․ Լոսից՝ Խարբերդ

Կարինե Անդրեասյանը Հայաստանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել մոտ տասը տարի առաջ։ Այժմ եկել է Հայաստան՝ որպես կամավոր։ Խարբերդի մասնագիտացված մանկատանը երեխաների է խնամում։ Մանկատանը գործն ավարտելուց հետո շտապում է Մասիսի երիտասարդների կենտրոն, որտեղ դպրոցից հետո կենտրոն եկած երեխաների համար տարբեր դասընթացներ է անցկացնում։ Apaga Yell Extreme Park-ում էլ օգնում է զարգացնել զբոսաշրջությունը։

Մեկնաբանել