Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Ըստ դատական տեղեկատվական Datalex համակարգի՝ Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայց ներկայացնելու պատճառը Կապանում ասուլիսի ժամանակ վարչապետի արած այն հայտարարությունն է, թե ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս հայցվորն ինչ-որ ծառայություններ է առաջարկել պատասխանողին: «Որպես զրպարտություն՝ հերքման պահանջ կա այս հայտարարությանը: Այնտեղ կային նաև վիրավորական արտահայտություններ. պատասխանողը հայցվորին ներկայացնում էր որպես քծնող անձ, ինչը դիտարկում ենք վիրավորանք, և պահանջ է դրվում ներողություն խնդրել դրա համար»:

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել