Էդմոն Մարուքյանն առաջարկում է քննարկել վարկերի վճարման ժամանակավոր կասեցման հարցը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կենտրոնական բանկի նախագահին առաջարկում է բանկերի հետ քննարկել վարկերի վճարման ժամանակավոր կասեցման հարցը:

«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը», – հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը վստահ է, որ եթե այս միջոցառումները չձեռնարկվեն, շատ լուրջ hարված կհասցվի անհատներին և ընկերություններին։

Հարևան Վրաստանում այս ուղղությամբ արդեն քայլեր կատարել են: Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն («Սաքարթվելոս բանկը») և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերի համար եռամսյա արտոնություն են սահմանել:

Հայաստանում այս պահին հաստատված է կորոնավիրուսի 6, Վրաստանում՝ 25 դեպք:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել