Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝

– Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում,

– Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում. https://www.facebook.com/Vehapar/,

– Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,

– «Շողակաթ» հեռուստաընկերության https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany, https://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել