ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական և վարչական օրենքների փոփոխությունները

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու և Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթը ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ դա արվում է արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների մեկուսացումն ու ինքնամեկուսացումն ապահովելու և համաճարակի տարածումը կանխելու նպատակով։

Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունը ենթադրում է մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը խախտած քաղաքացիներին համար տուգանքի նշանակում։ Սահմանափակումներ են ենթադրվում նաև խուճապ առաջացնող տեղեկատվության դեպքում։

Քրեական օրենսգրքի փոփոխության նախագծով ենթադրվում է մինչև հինգ տարի ազատազրկում։

Խորհրդարանու բուռն քննարկում ծավալվեց նախագծերի փաթեթի մանրամասների շուրջ։

Նախագծերի երկրորդ քվեարկությունը կկայանա երկուշաբթի առավոտյան։

#CivilNet #News