Օգնելով անապահով ընտանիքներին՝ արտակարգ դրության պայմաններում

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս օրերին շատ ընտանիքների առջև ծառացել են բազում խնդիրներ: Սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին դժվարությունների են հանդիպում սննդի ու օրավարձով աշխատանքի ձեռքբերման, առցանց դասերին մասնակցելու հարցում: Չեն գործում նաև կենտրոնները, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են իրենց անհրաժեշտ բուժումները:

Նարինե Մանուկյանն այս օրերին կարողացել է համախմբել մի շարք կամավորների, և նրա ջանքերի շնորհիվ 121 ընտանիք ստացել է սնունդ, դեղորայք, տակդիր, մի մասն էլ՝ բնակարանի վարձ:

Մեկնաբանել