Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆրանսահայ գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։

«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:

Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Ցավակցում եմ բոլորիս»,- գրել է Փաշինյանը։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը սեղմում է Պատրիկ Դևեջյանի ձեռքը, Ֆրանսիա, 2018թ․ սեպտեմբեր

Մեկնաբանել