Մահացել է Արիանե Կաոլին՝ Լևոն Արոնյանի կինը

Մահացել է Արիանե Կաոլին՝  Հայաստանի շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը։

«Ես խոսք չունեմ արտահայտելու իմ կնոջ՝ Արիանեի մահվան վիշտը։ Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, որն ապրեց գեղեցիկ կյանքով։ Ես սիրում եմ քեզ, սիրելիս, ամուր քնիր»,- Թվիթերում գրել է Արոնյանը։

Արիանե Կաոլին ավտովթարի էր ենթարկվել մարտի 15-ին, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։