Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո ապրիլի 3-ի առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։ 

Փաստաբանական թիմն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացությունն ու ստացած բուժումը, չի հրապարակելու, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք։

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որից հետո՝ բժշկի ցուցումով, տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դատական նիստը հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով

Ժաննա Ավագյան