- Washington Post-ն Ադրբեջանի նախագահին բռնապետ է անվանել
- Ադրբեջանական մամուլն անդրադարձել է Արցախի ընտրություններին
- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 602-ի, ապաքինվել է 33 մարդ, մահացել՝ 7-ը
- Իլհամ Ալիևին քննադատող ադրբեջանցուն տարել են հոգեբուժարան
-
«Իրանում նախագահի նոր ընտրությունից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի
Այժմ Իրանում տարբեր վարկածներ են շրջանառվում նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետ կապված: Քննարկվում են թե՛ սպանության, թե՛ դժբախտ պատահարի տարբերակները, նշում է արևելագետ Արմեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
-
Հայտնի չէ՝ Տավուշից հետո որ հատվածում է սահմանազատումը շարունակվելու
Դեռևս հայտնի չէ՝ Տավուշից հետո սահմանազատման գործընթացը որ հատվածում է շարունակվելու։ «Ես նման տեղեկություն չունեմ»,- մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հատվածում է շարունակվելու սահմանազատման գործընթացը։ Ազգային ժողովի նախագահ, սակայն, չի բացառում, որ Տավուշի չորս գյուղերից հետո այլ հատվածներում ևս սահմանազատումը տեղի ունենա 1976-ի քարտեզներով։ «Ես չեմ բացառում, որովհետև իրավական առումով սա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը։ Ենթադրում եմ, որ տրամաբանությունը նույնը պետք է լինի և շարունակական պետք է լինի»,- ասել է նա։ Ճշտող հարցին՝ հենց 1976-ի քարտեզներո՞վ, Սիմոնյանը պատասխանել է․ «Ես տենց կարծում եմ, որ դա ամենալավ տարբերակն […]
-
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության փոխտեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
-
Բագրատ սրբազանը հանդիպել է արցախցիների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 21-ին հանդիպել է Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ։ Բագրատ սրբազանն արցախցիներին ներկայացրել է շարժման գաղափարները, առաջիկա անելիքները։ «Մեր այս շարժման նպատակն իրական խաղաղություն ունենալն է` թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական, իսկ պատերազմի հրահրողն այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարով հանդերձ։ Մեր պայքարը ճշմարտության մասին է և այն պետք է հաղթի։ Մեզ համար առաջնային է երկրում հաշտության օրակարգ ունենալը, արցախցի և հայաստանցի, սև և սպիտակ բաժանումը, ատելությունը մենք պետք է վերացնենք»,- նշել է նա։ Խոսելով Արցախի և արցախցիների խնդիրների մասին՝ Բագրատ սրբազանն ասել է․ «Երբ արցախյան շարժումը սկսվել է, […]
-
«Վախի՛ք ոչ», ասում է Տավուշի «երկաթե մարդը»
Տավուշի սահմանամերձ Ոսկեվանը յուրահատուկ բնակիչ ունի՝ Հովհաննես Սարգսյանը։ Մեկդարյա մեքենաներով, որոնք ինքնուրույն է նորոգել ու հզորացրել, ստացել է «երկաթե մարդ» մականունը։ Հազար կյանք տեսած ոսկեվանցին կիսվում է աշխարհի, խաղաղության մասին իր պատկերացոումներով։
-
Արցախյան նախաձեռնությունը դատապարտում է բնակապահովման ծրագիրը
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որը կազմված է արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններից, դատապարտում է արցախցիների բնակարանային կարիքների ապահովման Հայաստանի կառավարության ծրագիրը։ «Չնայած մեր կողմից քանիցս ներկայացված առաջարկներին, որոնց հիմնական մասն արտացոլվել է մարտի 20-ի Նախաձեռնության հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ, ՀՀ կառավարության նշված որոշումն ընդհանրապես հաշվի չի առնում ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի ռազմավարական նպատակը, ո՛չ համայնքային բնակեցման անհրաժեշտությունը, ո՛չ էլ մի շարք այլ հիմնարար սկզբունքներ ու պայմաններ: Ավելին, ընդունված մոտեցումն ի վիճակի չէ լիովին բավարարել բռնի տեղահանված անձանց մեծամասնության նույնիսկ անհատական ու ընտանեկան բնակարանային կարիքները: Հետևաբար, այն մեծապես խթանելու է Արցախի ժողովրդի հետագա արտագաղթը Մայր Հայաստանից և չքավորության մակարդակի խորացումը»,- […]
-
Փաստաբանները գործադուլ են անում
Փաստաբանները գործադուլ են անում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով հարկերը բարձրացնելու օրենսդրական փոփոխության դեմ։ Այսօր՝ մայիսի 21-ին, փաստաբանները հրաժարվել են պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։ Փոփոխությունների համաձայն՝ 2024-ի հոկտեմբերից փաստաբանները կվճարեն 10% շրջանառության հարկ՝ 5%–ի փոխարեն, իսկ 2025–ից՝ 20% ավելացված արժեքի հարկ։ «Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ […]
-
Հայաստանը մի քանի ամսում 4 մլրդ դոլարի ռուսական ոսկի է
Հայաստանը մի քանի ամսում 4 մլրդ դոլարի ռուսական ոսկի է արտահանել և դարձել ՌԴ բյուջեի համար եկամուտ ապահովող երկրներից մեկը, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը վերաարտահանման այս հնարավորությունը ստացել է՝ ունենալով արտաքուստ արևմտամետ քաղաքականություն: