Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից․ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և հարյուր տոկոս մարում է։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե առաջ մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից»,- նշեց նախարարը։

«Բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպք գտնել և անել նույն գործողությունները, որոնք արել ենք մինչև հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ այս գործողությունները կարվեն այնքան, «քանի դեռ ուժ ունենք, ուժասպառ լինելու դեպքում որոշ գործողություններ դուրս կգան, կմնան միայն թեստավորումը և բուժումը»։

«Մեկուսացումն էլ չենք անի, որովհետև անիմաստ կլինի, արդեն տարածումը շատ-շատ-շատ մեծ կլինի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել