Ինչ է կատարվում «Դոմոդեդովո» օդանավակայանում. ուղիղ կապ այնտեղ մնացած հայերի հետ

Հայաստանի 135 քաղաքացիներ, համաձայն ՌԴ-ում Հայասանի դեսպանության հայտարարության, այժմ գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարող վերադառնալ Հայաստան։ Դեսպան Վարդան Տողանյանը կապի մեջ է նրանց հետ։ Քաղաքացիները հրաժարվում են դեսպանի՝ հյուրատներ տեղափոխվելու առաջարկից: Նրանք հրաժարվել են նաև դեսպանության առաջարկած սննդից։

ՍիվիլՆեթը կապ է հաստատել մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի հետ, որը «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով պատմում այնտեղ մնացած հայաստանցիներ մասին: