10 377 վարչական արձանագրություն՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար

Հայաստանում արդեն մեկ ամսից ավելի է արտակարգ ռեժիմ է: Բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար երկրում գործում է 67 հատուկ անցակետ: 

Ապրիլի 20-ի տվյալներով՝ արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար ոստիկանությունը կազմել է 10 377 վարչական արձանագրություն․ այս մասին հայտնել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարույթներից 10 269-ը կազմվել է ազատ տեղաշարժման կանոնները խախտելու համար, 26-ը՝ ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու, իսկ 82-ը կազմվել է ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոնները խախտելու համար: 

Վարչական տույժ է նշանակվել 6 706 դեպքով, 3 636 վարույթ դեռ ընթացքի մեջ է: Վարչական վարույթներից կարճվել է  35 դեպք:

Ժաննա Ավագյան