Հրաժարականից երկու տարի անց․ ինչ զարգացումներ եղան Սարգսյանների շուրջ

2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը, տասը տարի Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո և նոր սահմանադրությամբ վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց, հրաժարական տվեց՝ իր պաշտոնավարման շարունակման դեմ փողոց դուրս եկած հարյուր հազարավոր հայաստանցիների ճնշման տակ: Անցած երկու տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի և նրա հարազատների շուրջ տեղի են ունեցել տարբեր զարգացումներ, հարուցվել են քրեական մի շարք գործեր։ ՍիվիլՆեթը ժամանակագրային անդրադարձ է կատարել այդ զարգացումներին։