Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 65-ով

Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշները։ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 1 932
Առողջացածներ՝ 900
Փաստացի բուժվողներ՝ 1000
Ընդհանուր թեստեր՝ 20 189
Մահվան ելքեր՝ 30

Ըստ այդմ՝ նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն է 65։ Առողջացել է 34 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք է գրանցվել: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: