Ո՞րն է 2019-ի ամենամեծ ձախողումը՝ ըստ վարչապետի

2019-ի մեր ամենամեծ ձախողումը Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել․ մայիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին։ Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դատաիրավական համակարգում կան ինչպես նվիրյալներ, այնպես էլ «կոռուպցիոն համակարգի դավաճաններ»։

Մեկնաբանել