Մեզ ուզում են հանել հավասարակշռությունից, ուզում են խեղճացնել քաղաքական մեծամասնությանը

«Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի է՝ հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում տեղի ունեցածին։ Նրա խոսքով՝ իրենց «ուզում են հանել հավասարակշռությունից, շեղել իրենց արժեքներից, խեղճացնել քաղաքական մեծամասնությանը և քայքայել այն»։ Նա դատապարտեց միջադեպն ու ասաց, որ դա «քստմնելի սադրանք է»։

Մեկնաբանել