Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը Էդվարդ Նալբանդյանն է․ Անդրանիկ Քոչարյան

Մայիսի 11-ին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հաջորդ հրավիրյալը արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է։ Լրագրողները Քոչարյանին մի քանի անգամ հարցրին՝ արդյոք Կարեն Կարապետյանին հարցեր ուղղելու արդյունքում պարզվե՞լ է դիզվառելիքի անորակ լինելու հանգամանքը։ Յուրի Խաչատուրովի մասնակցության մասին Քոչարյանն ասաց՝ թող «նա որոշի՝ գա-չգա»։

Մեկնաբանել