10 հազար դրամ տուգանք՝ բաց տարածքում դիմակ չունենալու համար. նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով բաց տարածքներում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանք է սահմանվում։

Մայիսի 18-ից պարետատան որոշմամբ քաղաքացիները հասարակական տրանսպորտ նստելիս պետք է պարտադիր դիմակ կրեն, բաց տարածքներում՝ ունենան իրենց մոտ. ամսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց, որ բաց տարածքում կա դիմակի առկայության, ոչ թե կրելու պահանջ։ Ըստ նրա՝ դիմակի առկայությունը ենթադրում է, որ փակ տարածք մտնելիս քաղաքացին ունի դիմակ ու կարող է այն օգտագործել։

Փակ տարածքում հաճախորդի մոտ դիմակի բացակայության համար պատասխանատվություն է կրում տնտեսվարող սուբյեկտը։

Փոխնախարարը նշեց, որ բաց տարածքներում ձեռնոց կրելու պարտադիր պահանջ ևս չկա։

Մեկնաբանել