Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 284 է

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է արել՝ ներկայացնելով մարզում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վիճակագրությունը։

Ըստ գրառման՝ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 284 է, որից առողջացել է 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր եւ Զոլաքար համայնքներում:

Մեկնաբանել