Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. փաստաբանը հակադարձում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նման որոշում, ինչպես հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, կայացրել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչը

Փաստաբանի կարծիքով՝ իր վստահորդին հետախուզում հայտարարելու համար հիքմեր չկան, քանի որ հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը, ինչպես նաև առկա են «Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին պատշաճ իրազեկել ենք քննիչին»:

Ռուբեն Հայրապետյանն այժմ գտնվում է Ռուսաստանում, ինչպես նշում է փաստաբանը, կորոնավիրուսի համավարակի հետևանքով կիրառված սահմանափակումների պատճառով Հայրապետյանն ու որդին չեն կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ չվերթներ չեն իրականացում:

Օրեր առաջ Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ներգրավել է որպես մեղադրյալ ինքնիրավչության, անձին ազատությունից զրկելու և շորթման հատկանիշներով:

Համաձայն ՔԿ-ի մամուլի ծառայության՝ Ռուբեն Հայրապետյանն իր որդու ու այլ անձանց հետ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել է բռնություն, զրկել նրան ազատությունից՝ 2016 թվականին Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացած 52 մլն դրամի վարկային միջոցների վերադարձման նպատակով:

«Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան», – հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Մայիսի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Մեկնաբանել